Եվգենի Պետրոսյանի՝ մարտի 2-ին կայանալիք համերգը, նրա հիվանդության մասին լուրերի ֆոնին, չի չեղարկվում
Մշակույթ
17:28 16/02/2024
Աշխարհ

Եվգենի Պետրոսյանի՝ մարտի 2-ին կայանալիք համերգը, նրա հիվանդության մասին լուրերի ֆոնին, չի չեղարկվում

Հումորիստ և հեռուստահաղորդավար, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանի  մարտի 2-ին նախատեսված համերգը չի չեղարկվել։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Պետրոսյանը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ արտիստը հոսպիտալացվել է Մոսկվայի փողոցում ընկնելու պատճառով նախաբազկի կոտրվածքով։

ՏԱՍՍ-ի այն հարցին, թե հանդիսատեսը կկարողանա՞ նրան տեսնել մարտի 2-ին նախատեսված  համերգին, Ե. Պետրոսյանը պատասխանել է. «Կկարողանա»։

Պետրոսյանի պաշտոնական կայքի հաղոդմամբ, մարտի 2-ին նախատեսվում է Եվգենի Պետրոսյանի «60 տարի բեմում» մեծ մենահամերգը, որը պետք է տեղի ունենա «Մոսկոնցերտի դահլիճ» համերգասրահը։


 

Placeholder