Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված գործը քաղաքական չի համարում։
«Փաշինյանն ի՞նչ կապ ունի այս գործի հետ։ Ես քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում»,-Հակակոռուպցիոն դատարանում նախքան որոշման հրապարակումը լրագրողների հարցերին ի պատասխան ասաց նա։
Իրեն առաջադրված մեղադրանքի հետ կապված հարցերին Քերոբյանը չպատասխանեց՝ նշելով, որ քննություն է ընթանում։
«Գործի վերաբեյալ հարց մի տվեք»,- ասաց Քերոբյանը։
Նա լրագրողներից հետաքրքվեց՝ արդյո՞ք արդեն նոր նախարար նշանակել են։
Լրագրողի հարցին՝ դա՞ է իրեն մտահոգող միակ հարցը, Քերոբյանը պատասխանեց՝ այո։
Հարցին՝ իրեն արժանի փոխարինող ո՞ւմ է տեսնում, Վահան Քերոբյանը պատասխանեց, որ անփոխարինելի մարդիկ չկան։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց տնային կալանքը երկու ամիս ժամկետով։ Վ.Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով, մասնավորապես էկոնոմիկայի նախարարության կազմակերպած մրցույթի ընթացքում կատարված չարաշահումների վերաբերյալ քրեական գործի շրջանակում։
Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։