Օհանավանում հայտնաբերված ժայռափոր դամբարանը թողնում է վաղմիջնադարյան կառույցի տպավորություն. Հնագետ
Մշակույթ
11:51 16/02/2024

Օհանավանում հայտնաբերված ժայռափոր դամբարանը թողնում է վաղմիջնադարյան կառույցի տպավորություն. Հնագետ

Օհանավանում հայտնաբերված միջնադարյան ժայռափոր դամբարանում առաջիկայում կիրականացվեն հնագիտական աշխատանքներ, հուշարձանը կվկայագրվի և կներառվի նորահայտ հուշարձանների ցանկում: Այս մասին հայտնում են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից։ 

Նաև նշում են, որ հուշարձանի տարածքում առկա է քարաթափման վտանգ և մինչև պեղումներն այդ տարածքն այցելությունների համար փակ կլինի:

«Լրատվամիջոցների ներկայացուցիչների այցը տարածք կթույլատրվի միայն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ համաձայնությամբ և աշխատակիցների ուղեկցությամբ»,- նշում են ՊՈԱԿ-ից։

Հիշեցնենք՝ երեկ ԿԳՄՍ նախարարությունից հայտնել էին, որ Օհանավանի տարածքում՝ Քասախի կիրճում, բնակիչներից մեկը սեփական տարածքում հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան:

«Հիանալի գյուտ է, միանշանակ: Բացվել է պատահական, բայց ուզում եմ շնորհավորել բոլորիս նման գյուտի առթիվ:

Ես միայն ծանոթ եմ այս նկարներով և դիտողություններս էլ նախնական են:
Այն թողնում է վաղմիջնադարյան կառույցի տպավորություն՝ պատկից սյուների, քանդակների և խաչի տեսքը ոնց-որ ցուցում են 5-7-րդ դարերը:
Դժվար է ասել՝ այն դամբարա՞ն է, մասունքարա՞ն թե՞ մատուռ, կամ էլ դրանց համադրություն»,- գրել է ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր,  հնագետ Համլետ Պետրոսյանը։

Placeholder