Եգիպտոսի իշխանությունները սկսել են պատ կառուցել Ռաֆահ քաղաքի մոտ
Աշխարհում
12:16 16/02/2024
Տարածաշրջան

Եգիպտոսի իշխանությունները սկսել են պատ կառուցել Ռաֆահ քաղաքի մոտ

Եգիպտոսի իշխանությունները  Գազայի հարավային հատվածում՝ Ռաֆահ քաղաքի մոտ, որի ուղղությամվ իսրայելական զինված ուժերը գործողություն են նախապատրատում,  սկսել են պատ կառուցել։ Այս մասին հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով շինանարարության տարածված կադրերը։

Աղբյուրը գրում է, որ արբանյակային լուսանկարներից պարզ երևում է, թե ինչպես է բուլդոզերներով մաքրում  Եգիպտոսի սահմանից մինչև Ռաֆահ սահմանային անցակետի միջև ընկած բուֆերային գոտում: Պատկերների վերլուծությունը ցույց է տալիս, որ աշխատանքները սկսվել են մոտ փետրվարի 5-ին:

Ավելի վաղ Reuters գործակալությունը գրել էր, որ Իսրայելը պատրաստվում է Գազայի հատվածում ռազմական գործողությունները տեղափոխել դեպի ավելի հարավ՝ Եգիպտոսի հետ սահման։ ։

Placeholder
Եգիպտոսի իշխանությունները սկսել են պատ կառուցել Ռաֆահ քաղաքի մոտ