Իրանը Մհեր Գրիգորյանին հստակ խոսք է ասել
Քաղաքական
12:41 16/02/2024
Տարածաշրջան

Իրանը Մհեր Գրիգորյանին հստակ խոսք է ասել

«Իրան Իսլամական պետությունը դեմ է տարածաշրջանում օտարների ներկայությանը՝ խնդիրները լուծելու պատրվակոց»։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ  Իբրահիմ Ռեյիսին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը։

«Իռնա»-ի փոխանցմամբ, Իրանի նախագահն ընդգծել է, որ դրսի միջամտությունը տարածաշրջանային խնդիրներին ոչ միայն լուծումներ չի տալիս, այլև ավելի լուրջ խնդիրներ է ստեղծում։

Խոսելով Կովկասում տիրող իրավիճակի մասին՝ Իրանի նախագահն ասել է, որ Իրանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանմանը։

Ռաիսին ողջունել է Հայաստանի ու դրբեջանի միջև խաղաղ բանակցությունները, հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ Կովկասում  ռազմավարական անվտանգության ապահովման գործում՝ հաշվի առնելով այդ հարցի վերաբերյալ Իրանի կարմիր գծերը։

Placeholder
Իրանը Մհեր Գրիգորյանին հստակ խոսք է ասել