Գիրք նվիրելու օրը՝ գրադարաններում և թանգարաններում
Կրթություն, գիտություն
19:50 17/02/2024
Հայաստան

Գիրք նվիրելու օրը՝ գրադարաններում և թանգարաններում

Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրվա շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող գրադարաններում և թանգարաններում տեղի կունենան թեմատիկ տարաբնույթ միջոցառումներ:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, միջոցառումների շրջանակում նախատեսվում են մանկապատանեկան գրքի ցուցահանդես-տոնավաճառ, ցուցադրություններ, գրքերի շնորհանդեսներ, հեքիաթապատումներ, մանկական ներկայացումներ, թեմատիկ քննարկումներ, կրթական ծրագրեր, ինչպես նաև հանդիպումներ գրողների և ոլորտի ներկայացուցիչների հետ:

Գիրք նվիրելու օրը նշվում է Հայաստանում 2008 թվականից։ Օրը նշվում է յուրաքանչյուր տարի՝ փետրվարի 19-ին՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։ 

Փետրվարի 19-ը՝ որպես գիրք նվիրելու օր, սահմանվել է Հայաստանի գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և Հայաստանի կառավարության որոշմամբ։ Տոնի առթիվ անցկացվում են գրական միջոցառումներ, հանրային ընթերցումներ, գրական երեկոներ, հանդիպումներ հայտնի գրողների հետ, ինչպես նաև պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված ու չվաճառված գրքերը բաշխում են մարզային և համայնքային գրադարանների միջև։

Placeholder