Լեգենդար հետախույզը. Գևորգ Վարդանյանը դարձավ 100 տարեկան
Օրվա թեմա
14:14 17/02/2024
Աշխարհ

Լեգենդար հետախույզը. Գևորգ Վարդանյանը դարձավ 100 տարեկան

Խորհրդային հետախուզության լեգենդը. Թեհրանում Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի դեմ մահափորձը կանխողներից մեկը։ Այսօր լրանում է Գևորգ Վարդանյանի ծննդյան 100-ամյակը։ Նրա ողջ կյանքը գաղտնի էր պահվում, իսկ անունը հայտնի է դարձել միայն 2000 թվականին։ Կնոջ հետ նա փոխել է մայրցամաքները, մի քանի անգամ ամուսնացել՝ ամեն անգամ ամեն ինչ նորից սկսելով հանուն մեծ առաքելության։

Գ. Վարդանյանը  ծնվել է 1924 թ. փետրվարի 17 -ին Դոնի Ռոստովում: 1940 թ-ից ղեկավարել է հատուկ խումբը, որն զբաղվում էր Թեհրանում և այլ քաղաքներում ֆաշիստ գործակալների և գերմանացի հետատխույզների բացահայտմամբ։

Նրա կենսագրական պատմության մեջ հատկապես նշվում է 1943 թվականը,  երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին 19-ամյա հետախույզը պետք է ապահովեր Հիտլերի կոալիցիայի երկրների առաջնորդների՝ Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի անվտանգությունը: Հայ հետախույզին և նրա գործընկերներին հաջողվել է կանխել այդ եռյակի դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը։

Ավելի քան երեք տասնամյակ անց այս պատմությունը հիմք է դարձել «Թեհրան-43» ֆիլմի համար։
1951թ ավարտել է Երևանի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը։ Հետագայում նա հետախուզական բազմաթիվ օպերացիաներ է իրականացրել աշխարհի տարբեր երկրներում։

Հայազգի հերոսն իր ծառայությունը շարունակել է մինչև 1992թ։ Անգամ թոշակի անցնելուց հետո, Գևորգ Վարդանյանը ակտիվորեն համագործակցել է արտաքին հետախուզության ծառայության հետ, հանդիպել է երիտասարդ գործընկերներին և նրանց է փոխանցել իր հարուստ կենսափորձը։

Գևորգ Վարդանյանն  արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչման, պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Մեծ Հայրենականի 2-րդ աստիճանի շքանշաններով և բազմաթիվ մեդալներով։ Մահացել է 2012թ-ի հունվարի 10-ին:

Այսօր՝ Գևորգ Վարդանյանի ծննդյան հարյուրամյակի կապակցությամբ, ռուսական  Առաջին ալիքը կցուցադրի «Իրական պատմություն. Թեհրան 43» ֆիլմը։ 

Placeholder