Սպասվում են տեղումներ թաց ձյան տեսքով
Հասարակություն
14:59 17/02/2024
Հայաստան

Սպասվում են տեղումներ թաց ձյան տեսքով

Հայաստանի տարածքում  փետրվարի 17-ի ցերեկը, 18-20-ին, 22-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով:  Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում կնվազի ևս 4-5 աստիճանով, մնացած շրջաններում  էապես չի փոխվի։

Երևանում փետրվարի 17-20-ին, 22-ին երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։   

 

 

Placeholder