Իսրայելն է  կանգնած Իրանի գազատարի պայթյունների հետևում. NYT
Քաղաքական
11:04 17/02/2024
Հայաստան

Իսրայելն է կանգնած Իրանի գազատարի պայթյունների հետևում. NYT

Իսրայելն է կանգնած Իրանի ամենամեծ գազատարի վրա փետրվարի 14-ին տեղի ունեցած պայթյունների հետևում։ Այս մասին  գրում է New York Times-ը՝  վկայակոչելով արևմտյան երկու անանուն պաշտոնյաների և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) մոտ կանգնած ռազմական տեսաբանին։

«Իսրայելը այս շաբաթ թաքնված հարձակում է իրականացրել Իրանի երկու խոշոր գազատարների վրա։ Դիվերսիան, որը, ըստ վերլուծաբանների, նշանավորեց Իսրայելի և Իրանի միջև ստվերային պատերազմի սրացում, որը Իսրայելն ու Իրանը տարիներ շարունակ վարում էին օդային, ցամաքային, ծովային և կիբերհարձակումներով: Դրա հետևանքով մի շարք նահանգներում մեծ անկարգություններ է առաջացրել», - գրում է հրատարակությունը։

Ինչպես թերթին ասել է արևմտյան պաշտոնյաներից մեկը, գազատարի վրա հարձակումներն ավելի շատ խորհրդանշական բնույթ են կրել՝ որպես նախազգուշացում Իրանի իշխանություններին Մերձավոր Արևելքում լարվածության աճի պայմաններում Իսրայելի հնարավորությունների մասին:

Placeholder
Իսրայելն է կանգնած Իրանի գազատարի պայթյունների հետևում. NYT