Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում եռակողմ հանդիպում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»։ Ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանն ու հրապարակել տեսանյութ։
Հանդիպմանը մասնակցում են նաև Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները։

Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանը Մյունխենում է՝ մասնակցելու անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում նա երկկողմ մի շարք հանդիպումներ է ունենում արտերկրի գործընկերների հետ: Այսօր ավելի վաղ հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: