Պապիկյանը լիտվացի գործընկերոջ հետ պայմանավորվածություններ է ձեռք բերվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցելու ուղղությամբ
Քաղաքական
15:14 17/02/2024
Հայաստան

Պապիկյանը լիտվացի գործընկերոջ հետ պայմանավորվածություններ է ձեռք բերվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցելու ուղղությամբ

Փետրվարի 17-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասի հետ։

ՊՆ -ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցության ընթացքը, զարգացման հեռանկարները։ Մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության ընդլայնման վերաբերյալ, այդ թվում՝ Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցելու ուղղությամբ։

Նախարարները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում` տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։
 

Placeholder
Պապիկյանը լիտվացի գործընկերոջ հետ պայմանավորվածություններ է ձեռք բերվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցելու ուղղությամբ