Ալիևի համար Փաշինյանի հետ հանդիպումն օգտակար է եղել
Քաղաքական
19:47 18/02/2024
Տարածաշրջան

Ալիևի համար Փաշինյանի հետ հանդիպումն օգտակար է եղել

«Հարավային Կովկասում փաստացի խաղաղություն է»,-փետրվարի 18-ին Մյունխենում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, Մյունխենի անվտանգության կոնֆերանսի հիմնադրամի խորհրդի փոխնախագահ Հելգա-Մարիա Շմիդի հեր հանդիպմանն ասել է Իլհամ Ալիևը։ Հանդիպման մասին հայտնում են ադրբեջանական կայքերը։

Նրա խոսքով՝  Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ օգտակար է եղել և անցել է կառուցողական մթնոլորտում։

Ալիևը նաև ասել է, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանների դելիմիտացիայի և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների անցկացման վերաբերյալ: Նա իրական է համարել խաղաղության ձեռքբերումն ու խաղաղության համաձայնագրի ստորագրումը։

Placeholder