Թուրքիան մտադիր է իր օդային տարածքը վերահսկել իր արտադրած ռադարով
Քաղաքական
19:07 18/02/2024
Տարածաշրջան

Թուրքիան մտադիր է իր օդային տարածքը վերահսկել իր արտադրած ռադարով

Թուրքիայում ստեղծված հայրենական արտադրության ռադարը թույլ կտա հանրապետության ողջ օդային տարածքի շուրջօրյա մոնիտորինգ իրականացնել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է երկրի տրանսպորտի նախարար Աբդյուլքադիր Ուրալօղլուն։

«Թուրք ինժեներների մշակված առաջին հայրենական աչտադրության հսկողության ռադարը (MGR) տեղադրվել է Գազիանթեփի օդանավակայանում: Ռադիոտեղորոշիչ կայանի շնորհիվ, որը նախատեսվում է տեղադրել տարբեր տարածքներում, Թուրքիայի ողջ օդային տարածքը՝1 միլիոն քառակուսի կիլոմետր, կվերահսկվի շուրջօրյա: Մշակված օդային երթևեկության անվտանգության եվրոպական կազմակերպության (Eurocontrol) առաջարկությունների համաձայն, ռադարը համապատասխանում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) բոլոր չափանիշներին»,- գրել է նախարարը X-ում (նախկինում՝ Twitter):

Նա նշել է, որ Թուրքիայի կողմից քաղաքացիական ավիացիայի կարիքների համար սեփական ռադիոտեղորոշիչի ստեղծումը կօգնի բարելավել օդային երթևեկության անվտանգության վերահսկումը, նվազեցնել արտաքին կախվածությունը և կնպաստի ավիացիոն ոլորտում երկրի տեխնոլոգիական զարգացմանը։

Օդային թռիչքների կառավարման համակարգը, որը հաջողությամբ փորձարկվել է, բաղկացած է 112 կմ հեռահարությամբ առաջնային հսկողության ռադարից և 370 կմ հեռահարությամբ երկրորդային ռադարից։ Դրա փորձարկումները հաջողությամբ անցկացվել են անցյալ տարի։ Երբ և ինչ համամասնությամբ Թուրքիայի առաջատար օդանավակայանները (Ստամբուլում, Անթալիայում, Անկարայում, Իզմիրում) կհամալրվեն ռադարներով, չի նշվում։
 

Placeholder