«Ռեալ Սոսյեդադ». Ակումբը գոհ է Արսեն Զախարյանից
Աշխարհում
16:31 19/02/2024
Աշխարհ

«Ռեալ Սոսյեդադ». Ակումբը գոհ է Արսեն Զախարյանից

Իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ֆուտբոլային ակումբը գոհ է Արսեն Զախարյանի խաղից։

«Ինչպե՞ս է ակումբը գնահատում Զախարյանի հաջողությունը. Արսենն ամեն օր կատարելագործվում է, և ակումբը գոհ է նրանից։

Փետրվարն է, և ֆուտբոլիստի վարձակալություն հնարավոր չէ: Աստված գիտի, թե ինչ կլինի ամռանը»,-  Sport24.Ru-ի հաղորդմամբ, ասել են «Սոսյեդադի» մամուլի ծառայությունից։ 

Այս մրցաշրջանում 20-ամյա Զախարյանը «Ռեալ Սոսյեդադի» կազմում մասնակցել է 27 հանդիպման և կատարել 1 գոլային փոխանցում։

Կիսապաշտպանն իսպանական ակումբ է տեղափոխվել 2023 թվականի օգոստոսին Մոսկվայի «Դինամոյից»՝ կնքելով վեց տարվա պայմանագիր։ Տրանսֆերի գումարը կազմել է 13 մլն եվրո։

Placeholder
«Ռեալ Սոսյեդադ». Ակումբը գոհ է Արսեն Զախարյանից