Այվազովսկու կտավը վաճառվել է 92 միլիոն ռուբլով
Մշակույթ
11:36 19/02/2024
Աշխարհ

Այվազովսկու կտավը վաճառվել է 92 միլիոն ռուբլով

Հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 1878 թվականի «Լուսնային գիշեր» կտավը Մոսկվայի աճուրդի տանը կայացած աճուրդում վաճառվել է 92 միլիոն ռուբլով։ Այս մասին Ռիա նովոստիին հայտնել են  Աճուրդի հոլդինգի մամուլի ծառայությունը։

«Արվեստ գիտակների շրջանում ամենամեծ ոգևորությունը, ինչպես և սպասվում էր, առաջացրել է հավաքածուի մարգարիտը և աճուրդի գլխավոր թոփ լոտը՝ ծովային պատկերը՝ Այվազովսկու «Լուսնային գիշեր»-ը, որը գնվել է 92 միլիոն ռուբլով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Այվազովսկու «Լուսնյակ գիշեր» կտավը փետրվարի 18-ին աճուրդի կհանվի 100 միլիոն ռուբլով։

Ծովանկարիչը «Լուսնային գիշեր»-ը ստեղծել է Օսմանյան կայսրության այն ժամանակվա մայրաքաղաք Կոստանդնուպոլիս կատարած ճանապարհորդության տպավորությամբ։

 

 

Placeholder
Այվազովսկու կտավը վաճառվել է 92 միլիոն ռուբլով