«Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքում բացահայտ կեղծված է պատմությունը. Սամվել Պողոսյան
Կրթություն, գիտություն
13:07 19/02/2024
Հայաստան

«Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքում բացահայտ կեղծված է պատմությունը. Սամվել Պողոսյան

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի փոխդեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պողոսյանը այն կարծիքին է, որ 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագիրքը։

«7-րդ դասարանի Հայոց պատմության «դասագրքի»  մասին կարող ենք արձանագրել հետևյալը.

1. բացահայտ կեղծված է պատմությունը,
2. ամեն թեմայում կան տասնյակից ավելի կոպիտ սխալներ, անճշտություններ, «վրիպակներ»,
3. բացահայտորեն փորձ է արվում կոտրել Հայոց պետականության գաղափարը,
4. բացակայում են հերոսները, որոնք կարող են օրինակ ծառայել պետության համար պիտանի քաղաքացի ձևավորելու գործընթացում։

Այդ հակապետական «վրիպակ դասագիրքը» անհրաժեշտ է հնարավորինս արագ դուրս բերել դպրոցից»,- գրել է նա։ 

Placeholder