Պեսկով. Ռուսաստանը համաձայն չէ Ուկրաինայի հարցում Հայաստանի դիրքորոշման հետ
Քաղաքական
14:24 19/02/2024
Աշխարհ

Պեսկով. Ռուսաստանը համաձայն չէ Ուկրաինայի հարցում Հայաստանի դիրքորոշման հետ

Մոսկվայի և Երևանի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցում տրամագծորեն տարբեր են, Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի համառորեն բացատրել իր ճշմարտացիությունը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը չէ Ուկրաինայի պատերազմի հարցում։

«Իսկապես, մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների և Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ: Սա գաղտնիք չէ։ Հետևաբար, սա մեր հայ ընկերների հայտնի դիրքորոշումն է: Համաձայն չենք նրանց հետ այս հարցում, և մենք համառորեն կշարունակենք բացատրել, որ մենք իրավացի ենք»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։

Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը  Փաշինյանն ասել էր. «Վաղուց եմ ասել՝ Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, և սա մեր անկեղծ դիրքորոշումն է: Առաջին անգամ այս մասին ասել եմ երկու տարի առաջ, և շատ ցավում ենք, որ չենք կարող որևէ ազդեցություն ունենալ այդ իրադրության վրա։ Ուկրաինայի ժողովուրդը մեր բարեկամ ժողովուրդն է»։
 

Placeholder
Պեսկով. Ռուսաստանը համաձայն չէ Ուկրաինայի հարցում Հայաստանի դիրքորոշման հետ