Ծանրորդ Վարազդատ Լալայանն առաջին անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
Աշխարհում
20:01 20/02/2024
Հայաստան

Ծանրորդ Վարազդատ Լալայանն առաջին անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության վերջին մրցումային օրը պայքարի մեջ են մտել գերծանր քաշային հայծանրորդներն ու եզրափակել մեր թիմի փայլուն ելույթներով:

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության վերջին մրցումային օրը պայքարի մեջ են մտել գերծանր քաշային հայ ծանրորդներն ու եզրափակել մեր թիմի փայլուն ելույթներով:

Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի 455 կգ արդյունքով առաջին անգամ հռչակվել է նաև Հին աշխարհամասի չեմպիոն: Պոկում վարժությունում Լալայանը 205 կգ արդյունքով նաև փոքր ոսկե մեդալ է նվաճել, իսկ հրումվարժությունում գլխավերևում պահել է 250 կգ ծանրաձողն ու կանգնել պատվո հարթակի առաջին աստիճանին:

Այս քաշային կարգում Հայատանի մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 437 կգ  արդյունքով արծաթե մեդալակիր է (190+247):

Placeholder
Ծանրորդ Վարազդատ Լալայանն առաջին անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն