Երանի 20 տարեկան լինեի, նորից մրցահարթակ բարձրանայի. Հռիփսիմե Խուրշուդյան
Սպորտ
10:34 20/02/2024
Հայաստան

Երանի 20 տարեկան լինեի, նորից մրցահարթակ բարձրանայի. Հռիփսիմե Խուրշուդյան

«Ոչ ոչ չգիտի, թե ես ինչերի միջոցով եմ անցել այս մրցաշարին մասնակցելու համար։ Նույնիսկ եղել է պահ,  որ հրաժարվել եմ, բայց ամուսինս ու ընկեր Արտաշն ինձ դուխ են տվել ու բերել են մրցաշարին»,- ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճելուց  հետո «Արմենպրեսին» տված հարցազույցում ասում է  Հռիփսիմե Խուրշուդյանը։

Նա նշում է՝ կուզեր մեդալով ավարտել սպորտը. «25 տարի այս սպորտի մեջ եմ, փորք թիվ չէ»։

«Բայց չգիտեմ սպորտը ոնց եմ թողելու»,- արտասվելով ասում է Հռիփիմե  Խուրշուդյանը։

«Մի կողմից ուրախության արցունքներ են,մյուս կողմից տխրում եմ, ասում եմ՝ երանի 20 տարեկան լինեի, նորից բեմահարթակ բարձրանայի»,- նշում է Հռիփիմե  Խուրշուդյանը՝ շնորհակալության հայտնելով հայ ազգին, որը հաղթանակների պարտությունների պահին ուժ է տվել իրեն։

Երեկ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 36-ամյա Հռիփսիմե Խուրշուդյանը հրում վարժության իր վերջին մոտեցումից հետո հանել է մարզակոշիկները, համբուրել ծանրաձողն ու շնորհակալություն հայտնել երկրպագուներին՝ ակնարկելով կարիերան ավարտելու մասին։

87 կգ քաշային կարգում Խուրշուդյանը երկամարտի 227 կգ արդյունքով (105+122) կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին։

Placeholder
Երանի 20 տարեկան լինեի, նորից մրցահարթակ բարձրանայի. Հռիփսիմե Խուրշուդյան