Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտի 11 մեդալով առաջինն է
Սպորտ
22:57 20/02/2024
Աշխարհ

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտի 11 մեդալով առաջինն է

Բուլղարիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտի 11 մեդալով առաջինն է: Երկրորդ տեղում 11 մեդալով Բուլղարիան է: Լավագույն եռյակը եզրափակում է Իտալիան՝ 6 մեդալ։

17 ծանրորդով Եվրոպայի առաջնությանը մասնակցած Հայաստանի թիմը նվաճել է 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալներ:

Եվրոպայի չեմպիոն են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ) և Հակոբ Մկրտչյանը (96 կգ), գերծանր քաշային Վարազդատ Լալայանը:

Արծաթե մեդալակիրներ են դարձել Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը և Սիմոն Մարտիրոսյանը:

Բրոնզե մեդալներ են նվաճել՝ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Գարիկ Կարապետյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը:

Ընդհանուր առմամբ Հայաստանը նվաճել է 26 մեծ և փոքր մեդալ:
 

Placeholder
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտի 11 մեդալով առաջինն է