Հոգեբանորեն ծանր էին թուրք և ադրբեջանցի մրցակիցների հետ գոտեմարտերը
Սպորտ
10:04 20/02/2024
Հայաստան

Հոգեբանորեն ծանր էին թուրք և ադրբեջանցի մրցակիցների հետ գոտեմարտերը

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում զուռնա-դհոլով դիմավորեցին ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոններ Արսեն Հարությունյանին, Արման Անդրեասյանին, բրոնզե մեդալակիր Մեժլում Մեժլումյանին և Հայաստանի հավաքականին։

«Ամեն ոսկե մեդալ մեծ դժվարությամբ է տրվում։ Կարող է գորգի մեջ ես հեշտ հաղթեցի մրցակիցներիս, բայց այնպիսի դժվար ճանապարհ եմ անցել ու  պատրաստ եմ այդ բարդ ճանապարհը 10 անգամ ավելի անցնել, միայն թե կարողանամ օլիմպիական ոսկե մեդալն ունենալ»,- «Զվարթնոց» օդանավակայանում ասաց Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը:

Նա նշեց, որ հավատը շատ մեծ էր, այդ պատճառով էլ կարողացել է մեծ հաղթանակներ տոնել:

«Հոգեբանականորեն ծանր էին թուրք և ադրբեջանցի մրցակիցներիս հետ գոտեմարտերը: Բայց, ասեմ բարդ է տրվել հաղթանակը, ոչ»,- նշեց Եվրոպայի քառակի չեմպիոնը։

Բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանն ասաց. «Ուրախ եմ, որ ինչքան աշխատել եմ, այդքան ստացել եմ։ Գնացել էի չեմպիոնության համար»։

Փետրվարի 16-18-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականը նվաճել է 3 մեդալ՝ երկու ոսկե, մեկ բրոնզե: Ոսկե մեդալակիրներ դարձան Արսեն Հարությունյանն ու Արման Անդրեասյանը:

Արսեն Հարությունյանը (57 կգ) եզրափակիչում  52 վայրկյանում 10:0 հաշվով պարտության մատնեց թուրք Մուհամեդ Կարավուսին  և 4-րդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

Արման Անդրեասյանը (70 կգ) եզրափակիչում 7:3 հաշվով հաղթեց վրացի Ակակի Կեմերտելիձեին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Բրոնզե մեդալակիր դարձավ Մեժլում Մեժլումյանը (61 կգ): Հայաստանը թիմային հաշվարկում զբաղեցրեց 4-րդ տեղը:

Placeholder