Միայն 2021 թվականից հետո HSBC-ն դուրս է եկել շուրջ 7 երկրից. Դանիել Ազատյան
Տնտեսություն
13:47 20/02/2024
Հայաստան

Միայն 2021 թվականից հետո HSBC-ն դուրս է եկել շուրջ 7 երկրից. Դանիել Ազատյան

«Բանկային համակարգում տեղի ունեցող փոփոխություններին դրական ենք վերաբերվում, այն նոր շունչ ու թափ է հաղորդում համակարգին։ Միջազգային բրենդ ունեցող բանկերի ներկայությունն մեր բանկային համակարգում, թերևս մնում է կարևոր»,-ասուլիսում հայտնեց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։

Նա ասաց, որ, վերլուծելով HSBC բանկին վերաբերող համացանցում առկա տեղեկությունը, կարելի է արձանագրել, որ այդ բանկը որդեգրել է իր ակտիվները կապիտալի կենտրոններ տեղափոխելու և այլ շուկաներ մտնելու քաղաքականությունը։

«Միայն 2021 թվականից հետո HSBC-ն դուրս է եկել շուրջ 7 երկրից։ Խոսքը վերաբերում է՝ Ֆրանսիական մանրածախ բիզնեսին, Հունաստանի, ԱՄՆ-ի շուկաներին և այլն»,- տեղեկացրեց Ազատյանը և հավելեց, որ մինչ այդ էլ նա հեռացել էր ԱՊՀ երկրներից և մնացել էր միայն Հայաստանում։

Դանիել Ազատյանը հայտնեց, որ նման գործարքները երկարատև բանակցությունների արդյունքում են կայացվում, որոնք վարվում են միջազգային ընդունված կանոններով։
 

Placeholder
Միայն 2021 թվականից հետո HSBC-ն դուրս է եկել շուրջ 7 երկրից. Դանիել Ազատյան