Արևմուտքը կարծում է, որ Իրանը հարյուրավոր բալիստիկ հրթիռներ է փոխանցել Ռուսաստանին
Քաղաքական
21:56 21/02/2024
Տարածաշրջան

Արևմուտքը կարծում է, որ Իրանը հարյուրավոր բալիստիկ հրթիռներ է փոխանցել Ռուսաստանին

Իրանը մոտ 400 բալիստիկ հրթիռ է փոխանցել Ռուսաստանին։ Այս մասին հայտնում են Իրանում Reuters լրատվական գործակալության աղբյուրները։

«Այն թաքցնելու պատճառ չկա: Մեզ թույլատրվում է զենք արտահանել ցանկացած երկիր, որը կցանկանանք»,-ասել է գործակալությանը տեղեկությունը տրամադրած իրանցի վեց պաշտոնյաներից մեկը:

Իրանցի մի քանի այլ պաշտոնյաներ ասել են, որ Իսլամական Հանրապետությունը Ռուսաստանին է մատակարարել «Ֆաթհ-110» ընտանիքի մոտ 400 փոքր հեռահարության հրթիռ: Հստակեցվում է, որ խոսքը գնում է հարյուրավոր Զուլֆիկար հրթիռների մատակարարման մասին՝ այդ զինատեսակները կարող են խոցել թիրախները 300-ից 700 կիլոմետր հեռավորությունից։

Այս պահին Ռուսաստան է մատակարարվել հրթիռների չորս խմբաքանակ, մոտ ապագայում սպասվում են նոր մատակարարումներ։
 

Placeholder