«Հրապարակ». Բողոքի ակցիաներ են  նախապատրաստվում ՊԵԿ նախաձեռնության դեմ
Օրվա մամուլ
09:08 21/02/2024
Հայաստան

«Հրապարակ». Բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ՊԵԿ նախաձեռնության դեմ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով՝ այսօր Գեղարքունիքի մարզում կրկին թեժ է լինելու, մարզի բնակիչները՝ հատկապես Մարտունի խոշորացված համայնքի, պատրաստվում են բողոքի ակցիաներ անել, ճանապարհներ փակել։ Բողոքի առիթն արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիներին հարկելու ՊԵԿ նախաձեռնությունն է։

Այսինքն՝ իրենց երկրում աշխատանք չգտած և ապրուստի միջոց հայթայթելու ակնկալիքով արտերկիր մեկնած քաղաքացիներն ուրիշ երկրում վաստակած գումարը պետք է հաշվարկեն և Հայաստանի Հանրապետությանը եկամտահարկ վճարեն, չնայած իրենց աշխատածից արդեն տվյալ երկրում հարկեր են վճարում։ Հայաստանից ամենաշատը հենց Մարտունու բնակիչներն են մեկնում արտագնա աշխատանքի, և պետությանը լրացուցիչ հարկեր վճարելու հեռանկարը նրանց զայրացրել է` պահանջելու են չեղարկել օրենսդրական պահանջը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder