ՀՀ գլխավոր դատախազությունը Մոսկվայում ադրբեջանցու ձերբակալության մասին պաշտոնական տեղեկություն չունի
Իրավունք
11:31 21/02/2024
Հայաստան

ՀՀ գլխավոր դատախազությունը Մոսկվայում ադրբեջանցու ձերբակալության մասին պաշտոնական տեղեկություն չունի

Հայաստանի գլխավոր դատախազությունը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլիի ձերբակալության հետ կապված պաշտոնական տեղեկություն չունի։  Գլխավոր դատախազությունից հայտնեցին Panorama.am-ին՝ պատասխանելով հարցին, արդյոք Հայաստանը միջազգային հետախուզում է հայտարարել ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալլիի նկատմամբ, ինչպես նա է հայտարարել։ 

Հիշեցնենք՝  Զեյնալլին Ինսթագրամոմ  տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմել է, որ Բաքու վերադառնալու ճանապարհին՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, ոստիկաններն իրեն բերման են ենթարկել և տարել ոստիկանական բաժանմունք։

«Նրանք ասացին, որ Հայաստանն իմ նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել»,- ասել է ադրբեջանցին։

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ  Քամիլ Զեյնալլի ձերբակալության հարցը Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան վերահսկողության տակ է։

Իսկ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը հայտնել է, որ  ՌԴ ազգային օրենսդրության շրջանակներում, ձեռնարկում է բոլոր իրավական և դիվանագիտական ​​ջանքերը՝ Մոսկվայում ձերբակալված Քամիլ Զեյնալլիի իրավունքները պաշտպանելու համար. «Ադրբեջանի դեսպանատունը Զեյնալլիին փաստաբան է տրամադրել։ Ներկայումս ձերբակալվածի մոտ են դիվանագիտական ​​ներկայացուցչության աշխատակիցները, մասնավորապես՝ հյուպատոսը»։

Placeholder
ՀՀ գլխավոր դատախազությունը Մոսկվայում ադրբեջանցու ձերբակալության մասին պաշտոնական տեղեկություն չունի