Հայաստանում ԵՄ առաքելությունը նշում է մեկամյակը
Քաղաքական
11:38 21/02/2024
Հայաստան

Հայաստանում ԵՄ առաքելությունը նշում է մեկամյակը

Հայաստանում ԵՄ առաքելությունը պատիվ է ունեցել ընդունելու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին՝ Ջերմուկում պարեկության ժամանակ: X-ի (նախկինում՝ թվիթեր) պաշտոնական էջում տեղեկացրել է ՀԵՄԱ-ն։

«Անկախ եղանակային պայմաններից առաքելությունը շարունակում է իր պարեկային գործունեությունը։ Այսօր լրանում է ՀԵՄԱ -ի մեկամյակը: Մինչ օրս առաքելությունն իրականացրել է ավելի քան 1720 պարեկություն»,-նշվում է հաղորդագրության մեջ։
 

Placeholder
Հայաստանում ԵՄ առաքելությունը նշում է մեկամյակը