Փաշինյանը կնոջը տարել է երկօրյա աշխատանքային այցով  Ֆրանսիա
Քաղաքական
11:11 21/02/2024
Հայաստան

Փաշինյանը կնոջը տարել է երկօրյա աշխատանքային այցով Ֆրանսիա

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Փաշինյանի պատվիրակության կազմում են գործադիր և օրենսդիր մարմինների անդամներ:

Այսօր նախատեսված է Ն.Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Երեկոյան Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը Աննա Հակոբյանի և Բրիջիտ Մակրոնի հետ Փարիզի պանթեոնում ներկա կգտնվեն Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի  և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունների Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը:

Աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա նաև Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի, վարչապետ Գաբրիել Ատալի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:

Placeholder
Փաշինյանը կնոջը տարել է երկօրյա աշխատանքային այցով Ֆրանսիա