Սպիտակ ալիգատորի ստամոքսից 70 մետաղադրամ են հանել
Աշխարհում
13:20 21/02/2024
Հայաստան

Սպիտակ ալիգատորի ստամոքսից 70 մետաղադրամ են հանել

ԱՄՆ կենդանաբանական այգիներից մեկի ալիգատորին ստիպված են եղել վիրաատել, քանի որ անասնաբույժները կենդանու ստամոքսում հայտնաբերել են 70 մետաղադրամ:

BBC-ի փոխանցմամբ, մետաղադրամները հայտնաբերվել են հազվագյուտ, 36-ամյա ալիգատորի մեջ, որն ունի կիսաթափանցիկ սպիտակ մաշկ և կապույտ աչքեր:

Անասնաբույժները հայտնաբերել են «մետաղական օտար առարկաներ խորհրդանշական բնակչի ստամոքսում»՝ Թիբոդո:

Օմահա նահանգի կենդանաբանական այգու տնօրինությունը հայտնել է, որ մարդիկ մետաղադրամներ են նետել ճաղերից այն կողմ, մինչև մաքրելը կենդանին դրանք կերել է: Նա ապաքինվել է և վերադարձել է իր բնակավայր:

Կենդանաբանական այգին այցելուներին կոչ է արել խուսափել մետաղադրամներ նետելուց։  Այգու բոլոր 10 ալիգատորները, ներառյալ Թիբոդոն, մասնակցել են հետազոտության։

Placeholder
Սպիտակ ալիգատորի ստամոքսից 70 մետաղադրամ են հանել