Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանը Մակրոնին մեղադրել է Հայաստանին միակողմանի պաշտպանելու մեջ
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները, որոնք նա արել է չորեքշաբթի Փարիզում Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում։
«Մենք խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները, որում նա անհիմն մեղադրում է Ադրբեջանին և միակողմանիորեն պաշտպանում Հայաստանին»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասված է ԱԳՆ մեկնաբանությունում։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև անընդունելի է համարել փետրվարի 13-ին Ներքին Հանդ գյուղի հարակից դիրքում ադրբեջանական զինուժի ագրեսիայի հետևանքով 4 հայ դիրքապահների զոհվելու փաստով Ադրբեջանին ուղղված Մակրոնի մեղադրանքները։