Դավթաշենում 4000-5000քմ բակային  տարածք ազատվել է ապօրինի կառույցներից
Հասարակություն
10:32 22/02/2024
Հայաստան

Դավթաշենում 4000-5000քմ բակային տարածք ազատվել է ապօրինի կառույցներից

Կառույցներ, ավտոտնակներ, ցանկապատված և առանձնացված  տարածքներ. Մայրաքաղաքի բակերը շարունակում են մաքրվել ապօրինի զավթված տարածքներից ու բարեկարգվում են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Ապամոնտաժման և իրականացվող այլ աշխատանքների մասին բնակիչները նախապես տեղեկացվում են, հարկ եղած դեպքում տրվում է ժամանակ՝ անձնական գույքը տարածքից հեռացնելու համար:

Ըստ աղբյուրի, նախաձեռնությունը միտված է կանաչ տարածքների վերականգնմանն ու ընդլայնմանը, բակերի բարեկարգմանն ու երեխաների համար նախատեսված խաղահրապարակների ստեղծմանը:

Դավթաշեն վարչական շրջանում ընթացիկ տարում արդեն իսկ 4000-5000քմ բակային  տարածք է ազատվել ապօրինի կառույցներից:
 

Placeholder