Սյուզաննա Խոջամիրյանն Էմանուել Մակրոնին հրավիրել է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
Մշակույթ
11:12 22/02/2024
Հայաստան

Սյուզաննա Խոջամիրյանն Էմանուել Մակրոնին հրավիրել է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան

Ֆրանսիայի ազգային հուշարձանների կենտրոնի հրավերով Գրականության և արվեստի թանգարանի տնօրենի ժ.պ. Սյուզաննա Խոջամիրյանը ներկա է եղել Ֆրանսիայի ազգային հերոս՝ հայազգի Միսաք Մանուշյանի և նրա կնոջ` Մելինե Մանուշյանի՝ Փարիզի Պանթեոնում վերահուղարկավորության արարողությանը: 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցի ընթացքում Ս. Խոջամիրյանը վերջինիս հրավիրել է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, որտեղ պահպանվում են Մանուշյանների արխիվային ֆոնդերը:

Գրականության և արվեստի թանգարանից հայտնում են, որ Միսաք Մանուշյանի օրագրությունները Փարիզի Պանթեոնում կցուցադրվեն մինչև սեպտեմբերի 8-ը:

Հիշեցնենք, որ Panorama.am-ը  զրուցել էր Գրականության և արվեստի թանգարանի գիտական քարտուղար Մարինե Հարոյանի հետ թանգարանում պահվող  Միսաք Մանուշյանի և տիկնոջ` Մելինե Մանուշյանի անձնական արխիվի մասին, պատրաստել տեսանյութ։ 

Placeholder