Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վրաստանում մատնանշել են Ռուսաստանի կողմից իրականացված «դարավոր ագրեսիան»
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին նշել է, որ Ռուսաստանը ներգրավված է վրացական կողմի դեմ «դարավոր օկուպացիայի և ագրեսիայի մեջ»։ Այդ մասին հայտնում է «Взгляд» թերթը։
Նրա խոսքով, այս գործընթացը սկսվել է 1801 թվականին՝ այն պահից, երբ Պավել Առաջին կայսրը մանիֆեստ է հրապարակել Վրաստանը Ռուսաստանին միացնելու մասին։ Նա հիշել է, որ 1989 թվականին խորհրդային բանակը Թբիլիսիում ցրել է հանրահավաքը, իսկ 1921 թվականին Կարմիր բանակը իրականացրել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության խորհրդայնացումը։
Այնուամենայնիվ, նա ընդդիմությանը կոչ է արել ազգային շահերի դեմ «չշահարկել ռուսական հարցը»։
«Վրաստանի ռազմավարական գործընկերները, թեև ուշացումով, բայց առանց որևէ կասկածի, գիտակցեցին, որ Վրաստանը երբեք, կրկնում եմ, երբեք չի խախտել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները»,-ընդգծել է Վրաստանի խորհրդարանի նախագահը և հավելել. «Ահա թե ինչպես է դրսևորվում Վրաստանի համերաշխությունը Ուկրաինայի հետ»։