Սամվել Շահրամանյան. Աշոտ Դանիելյանի ձերբակալությունն ու նրա դեմ այդ գործը շինծու են
Քաղաքական
12:32 22/02/2024
Հայաստան

Սամվել Շահրամանյան. Աշոտ Դանիելյանի ձերբակալությունն ու նրա դեմ այդ գործը շինծու են

Հակակոռուպցիոն կոմիտեն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին փետրվարի 20-ի ծանուցմամբ հրավիրել է կոմիտե՝ հարցաքննության դեռ անցած տարվա նոյեմբերին դատախազություն ուղարկած հաղորդման հիման վրա հարուցված քրեական վարույթի շրջանակում։

Դուրս գալով կոմիտեից՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը 24News-ի հետ զրույցում  անդրադարձել է երկու օր առաջ իր թիկնազորի աշխատակցի` Աշոտ Դանիելյանի ձերբակալման մասին հարցին։

«Կխնդրեի պատասխանատու ուժային մարմիններին շատ կարճ ժամանակահատվածում լուծել Աշոտ Դանիելյանին ազատ արձակելու հարցը, քանի որ այդ գործը շինծու է: Մեծ հարցեր է առաջացնում նաև այդ ձերբակալության օրինաչափությունը` 20 հոգով դիմակավորված, քաղաքի կենտրոնում ձերբակալել անձի, որը կապ ունի Արցախի ղեկավարի հետ և ձերբակալել նրան նախագահին սպասարկող մեքենայի միջից, կարծում եմ, որ բազմաթիվ հարցերէ  առաջացնում, մենք առաջիկայում կստանանք այդ հարցերի պատասխանները»,- ընդգծել է  Արցախի նախագահը:

Սամվել Շահրամանյանի կարծիքով, այս ու այլ կերպ փորձում են  կափարիչ դնել Արցախի հետ կապված հարցերի վրա ու փակել դրանք։

«Պետք չէ գնալ այդ ճանապարհով, պետք է գտնվեն լուծումներ` Արցախի խնդրի, արցախցիների խնդիրների լուծման համար։ Իմ կարծիքով, մինչև այդ հարցը չստանա արդարացի լուծում, մենք ունենալու ենք այս բաց վերքը, և այն միշտ արյունահոսելու է»,-նշեց Շահրամանյանը։

Placeholder
Սամվել Շահրամանյան. Աշոտ Դանիելյանի ձերբակալությունն ու նրա դեմ այդ գործը շինծու են