Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հույս չունեի, բայց ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու կարողացա առաջին տեղը գրավել. Ալեքսանդրա Գրիգորյան
«Շատ ուրախ եմ, որ կարողացա նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, բարձրացնել Հայաստանի դրոշը»,- լրագրողներին ասաց ծանրամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը։
Նա նշեց, որ պոկում վարժությունից հետո այնքան էլ հույս չի ունեցել, որ երկամարտի արդյունքով կարող է չեմպիոն դառնալ։
«Բայց ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու կարողացա առաջին տեղը գրավել»,- ասաց չեմպիոնը։
Ա. Գրիգորյանի խոսքով, Փարիզի Օլիմպիական խաղերին չեն մասնակցելու, բայց կփորձեն 2028 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ բոլորի հույսերն արդարացնել։
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը 55 կգ քաշայինների կարգում 196 կգ արդյունքով (81+115) նվաճեց չեմպիոնի կոչումը։
.jpg)