Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը՝ Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները
Քաղաքական
09:54 23/02/2024
Հայաստան

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը՝ Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները

Ադրբեջանը բռնազավթված բնակավայրերում շարունակում է պետական մակարդակով վարել անհանդուժողական քաղաքականություն՝ հայկական մշակութային ժառանգության նկատմամբ:

«Ամենօրյա պարբերականությամբ բազմաթիվ փաստեր ենք արձանագրում՝ օկուպացված Արցախում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության  առնչությամբ: «Հայքի մշակույթ»-ի օմբուդսմենի գրասենյակի գործընկեր Մխիթար Կարապետյանը հերթական անգամ ահազանգեց, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից ադրբեջանցի զավթիչների կողմից հրապարակած տեսանյութում վանդալիզմի հետքեր են նկատվում:

Խոսքը  Էլմին Բայրամլիի կողմից 2024 թ. փետրվարի 13-ին յութուբում հրապարակած  տեսանյութի մասին է: Մեր գրասենյակի կողմից կատարելով տեսանյութի ուսումնասիրություն՝ ակնհայտ  դարձավ, որ այս անգամ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը դարձան Ստեփանակերտի  «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները:

Այս ամենը մեկ անգամ ևս վկայում է այն մասին, որ Ադրբեջանը պետական մակարդակով  ոչնչացնում է Արցախի մշակութային ժառանգությունը։

Լուսանկարը՝  Մարութ  Վանյանի»,- հայտնում է Հայքի մշակույթի Օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։ 

Placeholder