ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպել է Ալեքսեյ Նավալնիի այրու և դստեր հետ
Քաղաքական
10:08 23/02/2024
Աշխարհ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպել է Ալեքսեյ Նավալնիի այրու և դստեր հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սան Ֆրանցիսկոյում հանդիպել է Յուլիա և Դարիա Նավալնիների հետ։ Բայդենը նրանց ցավակցություն է հայտնել Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ։ Նա նաև հայտնել է, որ  փետրվարի 23-ին հակառուսական նոր պատժամիջոցներ կսահմանվեն։


«Նախագահը հիացմունք է հայտնել Ալեքսեյ Նավալնիի արտասովոր խիզախության և կոռուպցիայի դեմ պայքարում թողած ժառանգության համար... Նա հաստատել է, որ իր վարչակազմը կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր խոշոր պատժամիջոցները՝ ի պատասխան Ալեքսեյի մահվան»,-«Կոմերսանտի» փոխանցմամբ, ասվում է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ։ AFP-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տունը հայտնել է, որ Ալեքսեյ Նավալնիի մարմինը պետք է վերադարձվի մորը։


Փետրվարի 16-ին Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի ՔԿՀ վարչությունը հայտարարեց ԿՀ-3-ում՝ «Բևեռային գայլում» Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին: Գերատեսչության տվյալներով՝ նա զբոսանքի ժամանակ վատ է զգացել և կորցրել գիտակցությունը, իսկ ժամանած շտապօգնության բրիգադը չի կարողացել փրկել նրա կյանքը։ Քաղաքական գործչի մայրը՝ Լյուդմիլան, պատմել է, որ երեկ՝ փետրվարի 21-ին, քննիչները նրան տարել են Սալեխարդի դիահերձարան և ցույց տվել որդու մարմինը։ Նրա խոսքով՝ նույն օրը ինքը ստորագրել է մահվան բժշկական վկայականը, սակայն դին իրեն չեն տվել։

Placeholder