Գագիկ Խաչատրյանը վիրահատության համար արտերկիր չի մեկնի,դատարանը մերժել է միջնորդությունը
Իրավունք
19:07 23/02/2024
Հայաստան

Գագիկ Խաչատրյանը վիրահատության համար արտերկիր չի մեկնի,դատարանը մերժել է միջնորդությունը

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն արտերկիր չի մեկնի՝ վիրահատության։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, մերժել է Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ վիրահատության նպատակով արտերկիր մեկնելու թույլտվության վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը։

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝  միջնորդության քննությունը կայացել է այսօր՝ Գագիկ Խաչատրյանի բացակայության պայմաններում, քանի որ վերջինս ի վիճակի չի եղել ներկա գտնվելու դատական նիստում և, թեև դատախազն առարկում էր, միջնորդությունը քննվեց առանց Խաչատրյանի։
Դատարանը որոշեց մերժել միջնորդությունը։

Placeholder