Նազիկ Ավդալյան. Ուզում եմ, որ մեր մարզիկների շնորհիվ մեր երկրի օրհներգը հնչի ավելի ու ավելի բարձր հարթակներից
Սպորտ
11:29 23/02/2024
Հայաստան

Նազիկ Ավդալյան. Ուզում եմ, որ մեր մարզիկների շնորհիվ մեր երկրի օրհներգը հնչի ավելի ու ավելի բարձր հարթակներից

Աշխարհի, եվրոպայի ծանրամարտի չեմպիոն Նազիկ Ավդալյանը լուսանկարներ է հրապարակել Եվրոպայի նորընծա չեմպիոն, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանի հետ ու գրել.

«Շնորհավորում եմ Ալեքսանդրա ջան, իմ սիրուն աղջիկ։

Բոլոր մարզիկներին և մեր ողջ ազգին շնորհավորում եմ հիասքանչ հաղթանակների կապակցությամբ։

Երկիրը թերևս արագ ճանաչում է ձեռք բերում նաև սպորտի միջոցով, որը ունի դիվանագիտական շատ մեծ և ինչու չէ նաև տնտեսական նշանակություն, ուստի ցանկանում եմ, որպեսզի մեր մարզիկների շնորհիվ մեր երկրի օրհներգը հնչի ավելի ու ավելի բարձր հարթակներից և հնարավորինս շատ երկրներում»։

Placeholder