Վալենսիայում հրդեհի զոհերի թիվը հասել է 10-ի
Աշխարհում
21:10 23/02/2024
Աշխարհ

Վալենսիայում հրդեհի զոհերի թիվը հասել է 10-ի

Իսպանիայի Վալենսիա քաղաքի Կամպանար թաղամասի 14-հարկանի շենքում հրդեհը սկսվել է հինգշաբթի չորրորդ հարկում, սակայն շարունակել է տարածվել և ընդգրկել ամբողջ կառույցը։

«Հրդեհը ուրբաթ օրը կրկին բռնկվել է շենքի հետնամասում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Mundo թերթը հայտնել է, որ հրդեհի ժամանակ տուժել է 15 մարդ, 15-ը անհետ կորել են։ Ավելի վաղ Levante-ն, վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունները, հայտնել էր, որ Իսպանիայի Վալենսիա քաղաքի բարձրահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով չորս մարդ է մահացել։ Հինգշաբթի երեկոյան իսպանական առաջատար Antena 3 և Telecinco հեռուստաալիքները հետաձգել են հայտնի խաղերի շոուների հեռարձակումը Վալենսիայում բռնկված հրդեհի մասին տեղեկատվություն տրամադրելու համար։ Քաղաքի քաղաքապետ Մարիա Խոսե Կատալան եռօրյա սուգ է հայտարարել։

Վալենսիայի բազմահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվն այս պահին հասել է 10-ի։
 

Placeholder