«Տրուդովայա Արմենիա» գյուղի մոտ անհայտ թռչող օբյեկտ է ընկել
Աշխարհում
22:42 23/02/2024
Աշխարհ

«Տրուդովայա Արմենիա» գյուղի մոտ անհայտ թռչող օբյեկտ է ընկել

Կրասնոդարի երկրամասի «Տրուդովայա Արմենիա» գյուղի բնակիչները հայտնել են անհայտ թռչող օբյեկտի անկման մասին։ Այս մասին հաղորդում է «Caution.News» Telegram ալիքը։

«Ինքնաթի՞ռը է կործանվել, թե ինչ-որ այլ բան է պայթել»,-կատարվածը մեկնաբանել են ականատեսները։

Սոցցանցերում հրապարակվում են դեպքի վայրի մոտ գտնվող բնակավայրի տակ բռնկված հրդեհի կադրերը։

Բացի այդ, ականատեսները պատմել են, որ օբյեկտի ընկնելուց հետո մի քանի պայթյուն է լսվել։ Տեղի բնակիչները, սակայն, չգիտեն, թե ինչն է հրդեհի պատճառ դարձել։

Միջադեպի, այդ թվում՝ զոհերի մասին պաշտոնական տեղեկություն առայժմ չկա։

 

Placeholder