Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին. Փաշինյան
Քաղաքական
09:32 23/02/2024
Տարածաշրջան

Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին. Փաշինյան

Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հավաքական անվտանգության պայմանագիրը, մեր կարծիքով, չիրականացվեց Հայաստանի նկատմամբ, հատկապես՝ 2021-2022 թվականներին։ Սա չէր կարող մնալ առանց մեր ուշադրության։ Մենք սառեցրել ենք մեր մասնակցությունը այս պայմանագրին։ Տեսնենք՝ ինչ կլինի հետո»,-ասաց Փաշինյանը։

Պատասխանելով Հայաստանում ռուսական ռազմակայանի հնարավոր փակման մասին հարցին՝ վարչապետն ասել է, որ «այս պահին դրա մասին խոսք չի գնում»։

Placeholder
Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին. Փաշինյան