Ադրբեջանի կողմից հարձակման վտանգ կա. Սուրեն Պապիկյան
Քաղաքական
11:54 23/02/2024
Հայաստան

Ադրբեջանի կողմից հարձակման վտանգ կա. Սուրեն Պապիկյան

«Այս պահին Հայաստանը որդեգրել է սեփական զինված ուժերը,  կարողությունները նորացնել և արդիականացնել»,-ՊՆ վարչական համալիրում  Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա նշեց, որ սա ենթադրում է, որ ունեն և սեփական միջոցներով այդ կարիքները համալրելու անհրաժեշտություն,  և, իհարկե, գործընկեր  երկրների աջակցությունը միայն կօգներ, այդ թվում նաև եվրոպական գործընկերներին է վերաբերում։

«Մեր մոտեցումը հետևյալն է՝ Հայաստանը զենք-զինամթերք գնում է սեփական տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը պաշտպանելու նպատակով։ Այն ուղղված չէ որևէ երկրի նկատմամբ ագրեսիայի»,- հայտարարեց Սուրեն Պապիկյանը։

Պաշտպանության նախարարը նաև հայտարարեց, որ չի կարող հերքել, որ ադրբեջանական կողմի հարձակման վտանգ կա, որը տեսանելի է առկա հռետորաբանությունից, և իրենց պարտավորությունն է պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը և երկրի սուվերենությունը։

«Անկախ նրանից, թե մենք առաջիկայում խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ինչ անվտանգային միջավայր կունենանք, ՀՀ Զինված ուժերը շարունակելու է պաշտպանական զենք-զինամթերքի գնումը։ Այսօր ստորագրված պայմանագրերը հենց դրա մասին են»,- ասաց Սուրեն Պապիկյանը։ 

Placeholder
Ադրբեջանի կողմից հարձակման վտանգ կա. Սուրեն Պապիկյան