Գարիկ Գալեյանի առողջական վիճակը ծանր է, «ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Իրավունք
12:02 24/02/2024
Հայաստան

Գարիկ Գալեյանի առողջական վիճակը ծանր է, «ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Արցախյան երրորդ պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, տեղափովել է հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Գալեյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։ 

«Վերջին դատական նիստով Գարիկ Գալեյանի խափանման միջոցի ժամկետը երկարաձգելուց և դրանով իսկ նրան Եռաբլուր զինվորական պանթեոն այցելելն արգելելուց հետո, Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է:

Երեկ առավոտյան, «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ Գալեյանը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ և ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Առողջական վիճակն այն աստիճան ծանր է, որ առժամանակ հնարավոր չէ վիրահատական միջամտություն կատարելը»,- գրել է Վ.Հովհաննիսյանը։ 

Placeholder
Գարիկ Գալեյանի առողջական վիճակը ծանր է, «ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց