Մայր Աթոռը շարունակում է մնալ այդ կարծիքին․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին
Հասարակություն
14:35 24/02/2024
Հայաստան

Մայր Աթոռը շարունակում է մնալ այդ կարծիքին․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին

«Մայր Աթոռը շարունակում է աղոթել... Չենք քաղաքակացանում։ Մայր Աթոռն իր հայտարարություններն արել է ժամանակին և շարունակում է այդ կարծիքի մեջ մնալ».- Մայր Տաճարի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ՝ պատասխանելով հարցին, արդյոք Մայր Աթոռը շարունակում է պահանջել Նիկոլ փաշինյանի հրաժարականը։

Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Մայր Աթոռի ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ իրականացվող ակցիաների վերաբերյալ՝ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը պատասխանեց․ «Եկեղեցին մշտապես իր կարծիքը հայտնել է նման հայտարարությունների վերաբերյալ, դատապարտել է և կարևորություն չի տվել»։

Placeholder
Մայր Աթոռը շարունակում է մնալ այդ կարծիքին․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին