Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դարձել է Դոհայում ընթացող ATP-250 կատեգորիայի մրցաշարի հաղթող։ Եզրափակչում աշխարհի 17-րդ ռակետը մրցել է ATP-ի դասակարգման աղյուսակի 116-րդ տեղը զբաղեցնող չեխ Յակուբ Մենշիկի հետ և 7:6 (14:12), 6:4 հաշվով հաղթանակ տարել։
Armsport-ը գրում է, որ խաղը տևել է 1 ժամ 50 րոպե։
Աղբյուրը հիշեցնում է, որ թենիսիստների միջև սա առաջին հանդիպումն էր կարիերայում։ Կիսաեզրափակիչում Մենշիկը հաղթել էր ֆրանսիացի Գաել Մոնֆիսին, իսկ Խաչանովը՝ ավստրալիացի Ալեքսեյ Պոպիրինին։
Placeholder