Խաչանովը դուրս է եկել Դոհայում ընթացող թենիսի մրցաշարի եզրափակիչ
Աշխարհում
09:58 24/02/2024
Աշխարհ

Խաչանովը դուրս է եկել Դոհայում ընթացող թենիսի մրցաշարի եզրափակիչ

Դոհայում ընթացող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) մրցաշարի կիսաեզրափակիչ խաղում հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Պոպիրինին։

Հանդիպումն ավարտվել է 7:6 (14:12), 6:2 հաշվով։ Խաղը տևել է 1 ժամ 47 րոպե։

news.sportbox.ru-ն գրում է, որ եզրափակիչ խաղում Խաչանովը կխաղա ֆրանսիացի Գաել Մոնֆիսի և չեխ Յակուբ Մենսիկի հանդիպման հաղթողի հետ։
 

Placeholder
Խաչանովը դուրս է եկել Դոհայում ընթացող թենիսի մրցաշարի եզրափակիչ