Կարեն Խաչանովը՝ Դոհայի մրցաշարի հաղթող
Սպորտ
21:57 24/02/2024
Աշխարհ

Կարեն Խաչանովը՝ Դոհայի մրցաշարի հաղթող

Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դարձել է Դոհայում ընթացող ATP-250 կատեգորիայի մրցաշարի հաղթող։ Եզրափակչում աշխարհի 17-րդ ռակետը մրցել է ATP-ի դասակարգման աղյուսակի 116-րդ տեղը զբաղեցնող չեխ Յակուբ Մենշիկի հետ և 7:6 (14:12), 6:4 հաշվով հաղթանակ տարել։

Armsport-ը գրում է, որ խաղը տևել է 1 ժամ 50 րոպե։

Աղբյուրը հիշեցնում է,  որ թենիսիստների միջև սա առաջին հանդիպումն էր կարիերայում։ Կիսաեզրափակիչում Մենշիկը հաղթել էր ֆրանսիացի Գաել Մոնֆիսին, իսկ Խաչանովը՝ ավստրալիացի Ալեքսեյ Պոպիրինին։

Placeholder
Կարեն Խաչանովը՝ Դոհայի մրցաշարի հաղթող