Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը նվաճեց ոսկե մեդալը:
Հենացատկի վարժության եզրափակիչում Դավթյանը հավասարը չունեցավ՝ վաստակելով 15,050 միավոր:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Արթուր Դավթյանը ոսկե մեդալակիր էր դարձել 14,933 միավորով:
Կոտբուսում բրոնզե մեդալակիր է դարձել Վահագն Դավթյանը: Օղակների վարժության եզրափակիչում Դավթյանը վաստակել է 14.600 միավոր: