Հետագայում Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման. Տիգրան Ավինյան
Քաղաքական
11:14 26/02/2024
Հայաստան

Հետագայում Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման. Տիգրան Ավինյան

«Կոնդ թաղամասում գտնվող շենք-շինությունների, հողամասերի օրինականացման վերաբերյալ կա 254 դիմում»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանը։

Նրա խոսքով՝ կա  քաղաքապետի որոշման 154 նախագիծ ու 25 որոշում, և քաղաքացիները ծանուցվել են վճարումների վերաբերյալ:

Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ պետք է պարզել, թե ինչքան պետք է վճարվի բնակիչներին և հավելեց.

«Հետագայում Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար: Այս ամբողջ նախաձեռնության տրամաբանությունն կայանում է նրանում, որ կոնդեցիներն իրենց իրավունքները կարողանան առավելագույնս պաշտպանել՝ հաշվի առնելով, որ տասնամյակներով իրենց փաստացի սեփականությունն  իրավական առումով սեփականություն չէր համարվել»։

Մուրադյանը հայտնեց, որ Կոնդ թաղամասում, ըստ գոտիականության` կադաստրային արժեքը 1 քմ համար կազմում է 214 և 139 հազար դրամ։

Placeholder
Հետագայում Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման. Տիգրան Ավինյան