Ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
Հասարակություն
14:56 26/02/2024
Հայաստան

Ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Երևանում փետրվարի 26-ի ցերեկը, 27-29-ին, մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում այսօր ցերեկը, փետրվարի 27-ի գիշերը Լոռիի և Տավուշի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն և մառախուղ:  Փետրվարի 27-ի ցերեկը, 28-29-ին, մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, փետրվարի 26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ից մարտի 2-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։

 

 

 

Placeholder
Ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով